Մեր Մասին

Լավագույն Կրթական Միջավայր

Փորձառու Մանկավարժական Թիմ

180+ Ակտիվ Աշակերտներ
Մեր Մասին
Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց՝ ավանդույթ և նորարարություն
Մեր դպրոցը, որը Գյումրու առաջատար կրթական օջախներից է, ունի 60 տարվա հարուստ և կայուն պատմություն։ Մենք ապահովում ենք մատչելի և որակյալ կրթություն՝ ստեղծելով միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգացնել իր մտավոր կարողությունները և ձևավորել բարոյական արժեքները։
- 20+ որակավորված մանկավարժների մասնագիտացված կոլեկտիվ
- Կրթական ծրագրեր՝ միտված ապագա հաջողությանը և բարձրագույն կրթությանը
- 180+ երջանիկ աշակերտներ և հպարտ շրջանավարտներ
ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ
1938թ. հիմնադրվել է Լենինականի Վլադիմիր Մայակովսկու անվան N5 միջնակարգ դպրոցը, որի տնօրենն է եղել վաստակաշատ մանկավարժ Սամսոն Հակոբյանը: Նա տնօրինել է մինչև 1978թվականը: 1978-1986թթ. տնօրինել է Համբարձում Ավետիսյանը` բազում սերունդների առաջ բացելով կյանքի կանաչ ճանապարհը: 1986թ. տնօրեն է նշանակվել Կառլեն Հովհաննիսյանը: Երիտասարդ տնօրենը մահացել է 1988թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ: Երկրաշարժից վթարային էր դարձել դպրոցը: Աշխատանքը շարունակվում էր վրանների մեջ: 1989թ. Լենինականում կառուցվեց առաջին տնակ-դպրոցը, որի տնօրեն նշանակվեց Ռիմա Արամի Սարգսյանը: 1993թ. Լոս-Անջելեսի հայ կրթական միության նախագահ Շահեն Նազարյանն ու տեղակալ Վահե Պետրոսյանը՝ N5 միջնակարգ դպրոցի շրջանավարտ Դավիթ Էլբակյանի ուղեկցությամբ այցելեցին Գյումրի, իսկ 3 տարի անց ձեռնամուխ եղան նոր դպրոցի կառուցմանը, որն իրականացնելու էին ամերիկահայ բարերարներ Րաֆֆի և Սավի Թուֆենքյանների նվիրատվությամբ: Նախկին դպրոցի տարածքում վեր հառնեց մի նոր կառույց և կոչվեց հովանավորի որդու` վաղամեռիկ Ռիչարդ Թուֆենքյանի անվամբ: 1998թ. հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ դպրոցի հանդիսավոր բացումը, որին ներկա էին նաև հովանավորները, պաշտոնատար շատ անձինք, սփյուռքահայության ներկայացուցիչներ: Դպրոցի օծման սրբազան արարողության պատիվը տրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Ներսես արքեպիսկոպոսին, իսկ ժապավենի կտրելու պատիվը՝ ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանին և մարզպետ Արարատ Գոմցյանին: Դպրոցում գտնվող Ռիչարդ Թուֆենքյանի հուշաքարը բացեց նրա եղբայր Գրիգորը: Դպրոցի «Ռ. Թուֆենքյան» մակագրությամբ խորհրդանշական բանալին հանձնվեց տեր և տիկին Թուֆենքյաններին: 2001-2009թթ. դպրոցի տնօրեն է եղել Հովհաննես Հակոբի Պետրոսյանը: 2009-2019թթ. դպրոցի տնօրեն է եղել Մարինե Կամոյի Թահմազյանը: 2019թ. սեպտեմբերի 17-ից «Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Սիլվա Սուրենի Սահակյանը: FacebookMastodonEmailShare
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Ձեր Ուսումն Ավելի Հաճելի Դարձնելը
Մենք ստեղծում ենք ջերմ, օժանդակ միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգացնել իր յուրահատուկ կարողությունները, հետաքրքրություններն ու սովորել ուրախությամբ ու ոգեշնչվածությամբ։
ՍԵՐՈՒՆԴ
Երեխաների ներաշխարհը մեր ուշադրության կենտրոնում է, նրանց հետաքրքրությունները առաջնային են:
ՀԱՄԱՅՆՔ
Մեծանում ենք միասին, աջակցում, հարգում և պահպանում մեր միասնությունը:
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Անխոնջ աշխատանք՝ ամուր հիմքերի վրա կառուցելու յուրաքանչյուր երեխայի ապագան:
ԱՌԱՋԸՆԹԱՑ
Մշտական զարգացում, նոր գիտելիքների յուրացում, սովորում ամբողջ կյանքում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական ու հուզական անվտանգության երաշխիք՝ յուրաքանչյուր աշակերտի համար:
ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Միասին ավելին ենք հասնում, աջակցում ու համագործակցում յուրաքանչյուր նախաձեռնության մեջ:
ՈՒՍՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ինտերակտիվ և Հետազոտական Մոտեցում
Թիվ 5 դպրոցում մենք վստահ ենք, որ խորացված գիտելիքն առավել արդյունավետ է ձեռք բերվում գործնական աշխատանքների միջոցով։ Ուսուցման մեր մեթոդները ներառում են նախագծային աշխատանք, համագործակցային քննարկումներ և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործում՝ ապահովելով յուրաքանչյուր աշակերտի ակտիվ մասնակցություն ու ներգրավվածություն։
Ծանոթացեք Մեր Դպրոցին
Այցելեք մեր կայք կամ դպրոց, ծանոթացեք ուսումնական ծրագրերին, ակումբներին և մանկավարժական կոլեկտիվին։ Կազմակերպում ենք բաց դռների օրեր։
Կապ հաստատեք դպրոցի հետ
Դիմեք դպրոց՝ ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու և բոլոր հարցերը պարզաբանելու համար։
Միացեք Մեր Համայնքին
Պաշտոնապես գրանցվելուց հետո ձեր երեխան կդառնա մեր ուսումնական և ստեղծագործական միջավայրի ակտիվ մասնակից։
Ուսումնասիրել
Հետևեք Մեզ
Կապ Մեզ Հետ
© 2026 Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են։
