Ծնվել է 1969թ.-ի դեկտեմբերի 26-ին Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղում,մանկավարժի ընտանիքում:
Սիլվա Սուրենի Սահակյանը ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 26-ին։
1986 թվականին ավարտել է Գյումրու մաթեմատիկայի թեքումով թիվ 33 գիշերօթիկ միջնակարգ դպրոցը։ 1987-1992 թվականներին սովորել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ-ում՝ ստանալով մանկավարժական կրթություն։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1986 թվականին։ 1993 թվականից իր մասնագիտական ուղին շարունակել է հանրակրթության ոլորտում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի Գյումրու թիվ 9 և թիվ 1 միջնակարգ դպրոցներում (ներկայիս ավագ դպրոց)։ Ունի բազմամյա մանկավարժական փորձ և կրթության կազմակերպման ոլորտում կայացած մասնագիտական ուղի։
2019 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 17-ը հանդիսացել է ՀՀ ՇՄ «Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն։ Այնուհետև շարունակել է աշխատանքը նույն հաստատությունում որպես վարչատնտեսական մասի համակարգող, իսկ 2025 թվականի նոյեմբերի 26-ից կրկին ստանձնել է դպրոցի տնօրենի պաշտոնը։
Մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և ծրագրերի՝ ուղղված ուսուցչական և կառավարչական հմտությունների զարգացմանը։ Ստացել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր։
Տիրապետում է ռուսերեն լեզվին (բանավոր և գրավոր՝ լավ մակարդակ)։
Մեր աձնակազմը
2022 թվականին ուսուցիչը հաջողությամբ անցել է պետական ատեստավորում՝ ցուցաբերելով բարձր մասնագիտական պատրաստվածություն և արձանագրելով 92% արդյունք։
Շարյան Եղիշե
Շախմատ
2023 թվականին ուսուցիչը հաջողությամբ անցել է պետական ատեստավորում՝ ցուցաբերելով բարձր մասնագիտական պատրաստվածություն և արձանագրելով 63% արդյունք։
Առաքելյան Անահիտ
Ֆիզկուլտուրա
2023 թվականին ուսուցիչը հաջողությամբ անցել է պետական ատեստավորում՝ ցուցաբերելով բարձր մասնագիտական պատրաստվածություն և արձանագրելով 61% արդյունք։
Ստեփանյան Աղունիկ
Տեխնոլոգիա
2023 թվականին ուսուցիչը հաջողությամբ անցել է պետական ատեստավորում՝ ցուցաբերելով բարձր մասնագիտական պատրաստվածություն և արձանագրելով 81% արդյունք։
Էլոյան Արմինե
Ինֆորմատիկա
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Ձեր Ուսումն Ավելի Հաճելի Դարձնելը
Մենք ստեղծում ենք ջերմ, օժանդակ միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգացնել իր յուրահատուկ կարողությունները, հետաքրքրություններն ու սովորել ուրախությամբ ու ոգեշնչվածությամբ։
ՍԵՐՈՒՆԴ
Երեխաների ներաշխարհը մեր ուշադրության կենտրոնում է, նրանց հետաքրքրությունները առաջնային են:
ՀԱՄԱՅՆՔ
Մեծանում ենք միասին, աջակցում, հարգում և պահպանում մեր միասնությունը:
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Անխոնջ աշխատանք՝ ամուր հիմքերի վրա կառուցելու յուրաքանչյուր երեխայի ապագան:
ԱՌԱՋԸՆԹԱՑ
Մշտական զարգացում, նոր գիտելիքների յուրացում, սովորում ամբողջ կյանքում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական ու հուզական անվտանգության երաշխիք՝ յուրաքանչյուր աշակերտի համար:
ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Միասին ավելին ենք հասնում, աջակցում ու համագործակցում յուրաքանչյուր նախաձեռնության մեջ:
Ուսումնասիրել
Հետևեք Մեզ
Կապ Մեզ Հետ
© 2026 Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են։
